Միացյալ համակարգ

03/12/2005

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները հաստատել են ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական իրադրությունը պարզելու հարցերով զբաղվող միացյալ համակարգի ստեղծման շուրջ համաձայնագրի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», նիստին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ուզբեկստանի ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչները: