«Ազատություն» կուսակցության հայտարարությունը 27.11.2005թ. տեղի ունեցած հանրաքվեի վերաբերյալ

03/12/2005

«Ազատություն» կուսակցության վարչությունը հայտարարում է, որ 2005թ. նոյեմբերի 27-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցել է օրենքի կոպիտ խախտումներով: Ըստ էության գործ ունենք քվեաթերթիկների լցոնման եւ քվեարկության «արդյունքների» վերաբերյալ կամայական թվերի հրապարակման հետ: Եվս մի անգամ Հայաստանն ի վիճակի չեղավ քվեարկություն հիշեցնող գործընթաց կազմակերպել: Ցավալի է: Մինչեւ ե՞րբ: