Մաշտոցի պուրակի տաղավարների ապամոնտաժման համար պայքարող բնապահպան-ակտիվիստները երեկ մեր թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով մայիսի 8-ին ՀՀ ոստիկանության` ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործին, ասել են, որ դա իրենց նկատմամբ ճնշում գործադրելու փորձ է: «Սա ճնշում գործադրելու, կամ, երեւի, պատանդներ պահելու, կամ բանակցություններ սկսելու փորձ է: Մենք պատրաստ ենք այդ ճնշումներին, որովհետեւ գիտակցում ենք, որ մտնելով նմանատիպ պայքարի մեջ` մեր համարձակ քայլերը կարող են շատ ուժեղ հակազդեցություն առաջացնել: Բայց մեզ դրանով չեն կարող վախեցնել: Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ»,- նշել է բնապահպան-ակտիվիստ Արփինե Գալֆայանը: