ԸԸՀ-ն էլի մերժեց

07/05/2012

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը երեկվա նիստում մերժել է պատգամավորի թեկնածու, ՀԱԿ անդամ, ՀԺ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի եւ նրա լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանի դիմումները, որով նրանք պահանջում են ուժը կորցրած ճանաչել նույն ընտրատարածքում Սամվել Ալեքսանյանի թեկնածության գրանցումը: Հիշեցնենք, որ նախօրեին ԿԸՀ արտահերթ նիստում թիվ 7 ԸԸՀ-ի ապրիլի 27-ին կայացրած որոշումը համարել էր ապօրինի եւ պարտավորեցրել թիվ 7 ԸԸՀ-ին մեկօրյա ժամկետում օրինական կարգով քննարկել այդ դիմումները: Երեկվա նիստից հետո Ն. Փաշինյանը հայտարարել է, որ սեղմ ժամկետներում դիմելու է ԿԸՀ` պահանջելով քննել դիմումների մեջ նշված փաստական հանգամանքները եւ պարտավորեցնել ընտրատարածքային հանձնաժողովին` դիմել դատարան` Սամվել Ալեքսանյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու խնդրանքով: