Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայ համայնքին դարձյալ նամակ է ուղարկել: «Հայ ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվել եւ արդարությունը պետք է իր տեղը գտնի»,- գրել է նա: Նաեւ խոստացել է վերընտրվելու դեպքում «Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող նոր օրինագիծ» ընդունել: Սարկոզին նշել է, որ կրկին Ֆրանսիայի նախագահ դառնալու դեպքում ամեն ինչ անելու է նոր օրինագծի ընդունման համար: