Երեկ Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ Ժուռնալիստի տանը կայացած միջոցառման ժամանակ, «Մամուլի ազատության ժամանակը» անվանակարգում մրցանակը հանձնվել է «Առավոտ» կայքէջի խմբագիր Աննա Իսրայելյանին` նախորդ տարվա ընթացքում ավանդական եւ նոր մեդիա լրագրության հնարավորությունները համադրելու համար: «Ես շատ ուրախ եմ, որ մեր կայքը, նախորդ վեց ամիսների ընթացքում, եռապատկել է իր ընթերցողների թիվը: Այն ժամանակ, երբ մենք փորձում էինք սկսել, փորձագետները խորհուրդ չէին տալիս, սակայն արդյունքներն ակնհայտ են»,- մրցանակաբաշխությունից հետո ասել է Աննա Իսրայելյանը: «168 Ժամի» անձնակազմը սրտանց շնորհավորում է Աննա Իսրայելյանին: