Լռում ենք բոլորս

04/05/2012

Վաղը խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության վերջին օրն է: Այսինքն` տպագիր մամուլի, այդ թվում` մեր թերթի համար նախընտրական քարոզչության վերջին օրն է այսօր: Եվ քանի որ մեր թերթի հերթական համարը պետք է լույս տեսներ մայիսի 5-ին` «լռության օրը», այս շաբաթ խախտում ենք սովորական ռեժիմը. շաբաթ օրվա փոխարեն` «168 Ժամը» կհրապարակվի վաղը` մայիսի 4-ին: Ի դեպ, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեծամասնության համար մայիսի 5-ը կարող է լինել ամենաարդյունավետ օրը նախընտրական քարոզչության առումով: Լռությունը, ինչպես հայտնի է, պերճախոս է: