Հայաստանն աշխարհի 4-րդ «արատավոր» երկիրն է

04/05/2012

Հեղինակավոր «Bloomberg» գործակալությունը հրապարակել է օրինական ու ապօրինի թմրանյութերի, խաղամոլության, ալկոհոլի նկատմամբ աշխարհի տարբեր երկրների բնակիչների հակվածության վարկանշային աղյուսակը: tert.am-ը` հղում անելով Ihned.cz կայքին, գրում է, որ «արատավորության» վարկանշային աղյուսակը 100 հնարավորից 68,94 բալով ու տարբեր կատեգորիաներում «նվաճումների» արդյունքներով գլխավորել է Չեխիան: Չեխերն առաջինն են` ալկոհոլի, 2-րդը` թմրանյութերի օգտագործման, 5-րդը` ծխախոտի հակվածության, 12-րդը` մոլախաղերի առումով: Հայաստանը 57.53 բալով չորրորդ տեղում է: Ուկրաինան 17-րդն է, Ռուսաստանը` 20-րդը: Այլ մանրամասներ, ըստ կայքի` չեն հաղորդվում: