Նոյեմբերի 28-ին Մումբայում տեղի է ունեցել Հայաստանի պատվո հյուպատոս Հարշադ Մեհտայի գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը, որտեղ ելույթ են ունեցել Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, Մահարաշտրա նահանգի կառավարության գլխավոր քարտուղար Պրեմկումարը, տիկին Նանի Օսկանյանը եւ պատվո հյուպատոս Հարշադ Մեհտան: Նանի Օսկանյանը Մեհտային է հանձնել հատուկ կացության ՀՀ անձնագիր՝ փոխանցելով նրան ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ու իր անձնական շնորհավորանքները Մումբայում Հայաստանի պատվավոր հյուպատոս նշանակվելու եւ գրասենյակի բացման կապակցությամբ: Հարշադ Մեհտան Մումբայի հայկական եկեղեցուն է փոխանցել 500.000 հնդկական ռուփի (մոտ 11.000 ԱՄՆ դոլար) նվիրատվություն: