Իրանի մի քաղաքացի դատարանի կողմից դատապարտվել է նախկին կնոջը 10.000 տարի ալիմենտ վճարելու: Իրանի «Ընտանեկան օրենսգրքի» համաձայն՝ մինչեւ ամուսնանալն ամուսինները պայմանագիր են կնքում, որտեղ հարսնացուն նշում է, թե ամուսնալուծության դեպքում որքան գումար պետք է ամուսինը վճարի: Տվյալ դեպքում կինը պահանջել է, որ ամուսինն իրեն 15 մլն դոլար վճարի ոսկեդրամներով: Դատարանը բավարարել է կնոջ հայցը, եւ ամուսինը պարտավոր է ամեն ամիս նախկին կնոջը մեկ ոսկեդրամ տալ: Ամբողջ գումարը վճարելու համար իրանցուց կպահանջվի 10.333 տարի: