Մեկնաբանելով շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, Ադրբեջանում ԱՄՆ-ի գործերով ժամանակավոր հավատարմատար Ադամ Սթերլինգը APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է. «Համանախագահների ապրիլի 27-ի հայտարարության մեջ հստակ նշված է, որ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային խաղաղ լուծումն այլընտրանք չունի»: Նաեւ հավելել է. «Ինչպես հստակ նշված է համանախագահների ապրիլի 27-ի հայտարարության մեջ, հիմնախնդրի բանակցային խաղաղ լուծումն այլընտրանք չունի: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում հետեւել հրադադարի ռեժիմին, որը ձեռք է բերվել 1994 թվականին, եւ ձեռնպահ մնալ պատասխան քայլերից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրացմանը»: