Վանաձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով աշխատատեղերի ստեղծման մասին քաղաքական որոշ ուժերի հայտարարություններին, ասել է, թե դրանք «սուտ» են: «Աշխատատեղերի միայն 3-5 տոկոսը կբացվի, քանի որ այսօր գիտությունը զարգացել է, գործարանում 3000-5000 մարդ չի աշխատում, աշխատում է 50-100 մարդ, դրա համար հարկավոր է ստեղծել պայման ու հնարավորություն, որ ամեն մարդ իր ընդունակությունն օգտագործի ու իր ընտանիքը պահի»,- ասել է նա` հորդորելով ընտրորղներին քվեարկելուց առաջ ուսումնասիրել քաղաքական բոլոր ուժերին ու նրանց ներկայացրած ծրագրերը: «Այսօր ես ծանրության տակ եմ մտել ոչ թե պաշտոնի ու ունեցվածք կուտակելու համար, այլ մեր ժողովրդի ապագայի համար»,- ըստ news.am-ի` ասել է Գ. Ծառուկյանը: Խոսելով ավանդների վերադարձման ծրագրերից, Գ. Ծառուկյանը հայտարարել է, թե սուտ են բոլոր այն խոստումները, որ ավանդները միանգամից վճարվելու են: