Մեր տեղեկություններով` ՀՀԿ վերնախավում ծրագրել են այս ընտրությունների արդյունքում համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով իրենց համար ապահովել, ինչպես իրենք են ասում, «գոլդ թվով»` 77 պատգամավոր: Ասում են, որ իշխանական վերնախավում չեն ցանկանում ԲՀԿ-ին տրամադրել այսօր ունեցածի չափով պատգամավորական տեղեր` 29 մանդատ: Փոխարենը` ցանկանում են 1-2 մանդատ ավելի ապահովել ՕԵԿ-ի եւ «Ժառանգության» համար: ՀՅԴ-ին այդ «բաժանման» մեջ իշխանական վերնախավում հատկացնում են 5 տոկոս` 6-7 մանդատով: Իսկ ՀԱԿ-ին, ըստ նույն աղբյուրների, «կհատկացվի» 10-13 տոկոս: