ՀՀԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն` 11 ազգային փոքրամասնությունների եւ հայրենակցական միությունների անունից Եզդիների միության փոխնախագահ Խդր Հաջոյանը հայտարարել է առաջիկա ՀՀ ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ին սատարելու մասին: Հաղորդագրության մեջ նշված է, թե Խդր Հաջոյանը հայտարարության տեքստն անձամբ է հանձնել ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գալուստ Սահակյանին: Մինչ այդ` ապրիլի 28-ին, ՀՀ ազգային փոքրամասնությունները նախաձեռնել էին մշակութային փառատոն, որը նշանավորվել էր կիրառական-դեկորատիվ արվեստի ցուցահանդես-տոնախմբությամբ եւ գալա համերգով: