Հայաստանի գավաթի «Շիրակ»-«Իմպուլս» (1:0) եզրափակիչ հանդիպումից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ պարգեւատրել է եզրափակչի մասնակիցներին, ապա գավաթը հանձնել «Շիրակի» ավագ Տիգրան Դավթյանին: «Շնորհավորում եմ «Շիրակին»: Այսօր մենք իրոք լավ խաղ տեսանք: Ֆուտբոլը գեղեցիկ է նրանով, որ լարվածության մեջ է պահում` մինչեւ հանդիպման ավարտը: «Շիրակը» հիանալի թիմ է, իսկ նման մարզադաշտ, նման երկրպագուներ Հայաստանում ոչ մի թիմ չունի: Նման հնարավորություններով թիմը հաստատ կարող է պայքարել չեմպիոնության համար: 1990-ականներին գրեթե ոչ մի թիմի չէր հաջողվում հաղթել Գյումրիում: Երկրպագուն այստեղ միշտ էլ 12-րդ խաղացողն է համարվել»,- ասել է Ռ. Հայրապետյանը: