Դատապարտել են

28/04/2012

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն` դատապարտելով հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտման դեպքերը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեծապես մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում հրադադարի մի շարք խախտումների մասին վերջին զեկուցումներից, որոնց պատճառով զոհեր եւ տուժածներ կան: Նման անմիտ գործողությունները հակառակ են ուժի կիրառությունից զերծ մնալուն եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հետամուտ լինելուն կողմերի նվիրվածությանը եւ հակասում են 2012-ի հունվարի 23-ին նախագահներ Ալիեւի, Սարգսյանի եւ Մեդվեդեւի համատեղ հայտարարության ոգուն: Համանախագահները խստորեն դատապարտում են կյանքի ցանկացած կորուստ եւ կրկնում, որ հակամարտության խաղաղ բանակցային կարգավորմանն այլընտրանք չկա: Համանախագահները բոլոր կողմերին հորդորում են հարգել 1994-ի զինադադարը եւ զերծ մնալ պատասխան քայլերից, որոնք կհանգեցնեն հետագա սրացմանը»,- նշված է հայտարարության մեջ: