«Gallup International Association» ընկերությունը մայիսի 6-ին` ԱԺ ընտրությունների օրը` exit-poll է իրականացնելու 1982 ընտրատեղամասերից միայն 131-ում: Երեկ այս մասին հայտարարել է ընկերության փորձագետ Միլկանա Նիկոլովան: «Հուսով ենք, որ մարդիկ ազնիվ կպատասխանեն, թե իրենք ում ընտրեցին: Հաճախ հարցնում են, թե արդյո՞ք այն մանիպուլյացիայի չի ենթարկում ընտրությունների արդյունքները: Պետք է նշեմ, որ սա երաշխիք է ընտրությունների արդյունքների մանիպուլյացիայի դեմ, եւ դրա մասին այստեղ խոսք լինել չի կարող»,- ասել է նա` հավելելով, որ հարցման է ենթարկվելու յուրաքանչյուր 5-րդ ընտրողը: Ըստ Միլկանա Նիկոլովայի, սոցհարցումներն ու հատկապես exit poll-երը հիմնվում են նախկին ընտրությունների արդյունքների վրա, սակայն իրենք մտավախություն ունեն, քանի որ Հայաստանում առաջին անգամն է անցկացվում exit-poll` եւ նախորդ տարիների փորձը չկա: