Միայն մեկ հաղորդում` ընտրակաշառքի վերաբերյալ

28/04/2012

Ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման համար, ինչպես հայտնի է` ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբը, որը երեկ ԶԼՄ-ների, հ/կ-ների եւ դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչներին տեղեկացրեց ԶԼՄ-ների եւ Դատախազության թեժ գծի միջոցով ընտրախախտումների վերաբերյալ՝ վերջին 2 շաբաթվա ընթացքում ստացված հաղորդումների մասին: Դրանց թիվը 22-ն է, որից 10-ը` ԶԼՄ-ներում զետեղված հրապարակումներից են կազմվել: Հաղորդումներից 4-ն ուղարկվել է ԿԸՀ՝ քննարկման, 2-ին տրվել է պարզաբանում, 1-ով քրեական գործ է հարուցվել, 4-ով քրեական գործի հարուցումը մերժվել է, 11-ը` դեռեւս ընթացքի մեջ են: Ընտրակաշառքների վերաբերյալ մեկ հաղորդում է ստացվել ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբին, որը գտնվում է ուսումնասիրման փուլում է:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը երեկ հայտարարեց, որ ընտրակաշառք ստացողը, կամովի ներկայանալու դեպքում, կազատվի քրեական պատասխանատվությունից: «Քարոզարշավի ժամանակ ավելի բարվոք վիճակ չենք ունեցել: Նախկինում տեղեկանքը շատ ավելի ծավալուն էր»,- ասաց աշխատանքային խմբի ղեկավար Կորյուն Փիլոյանը: