Պաշտպանության նախարարության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Կանադայում սովորող իր որդին վերադարձել է Հայաստան եւ պատրաստվում է զորակոչվել բանակ: «Այսօր տղաս վերադառնում է, ուսումն այնտեղ ավարտել է եւ մայիսի վերջին պետք է զորակոչվի հայկական բանակ»,- նշել է Արթուր Աղաբեկյանը` ավելացնելով, թե նույնիսկ տեղյակ է` որտե՞ղ է իր զինվորական ծառայությունն անցկացնելու որդին։ «Նա ծառայելու է այն զորամասում, որտեղ ես հրամանատար եմ եղել»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ մամուլում շատ է գրվել այն մասին, որ Արթուր Աղաբեկյանն իր որդուն զինծառայությունից ազատելու նպատակով ուղարկել է արտերկիր: