«Երկրում ստեղծված վիճակի համար պատասխանատու են կոալիցիայի մեջ ընդգրկված բոլոր ուժերը»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը` պատասխանելով այն հարցադրումներին, թե ինչո՞ւ է ՀԱԿ-ը այսօր քննադատության թիրախ դարձրել կոալիցիոն միայն մեկ ուժի` ՀՀԿ-ին, մինչդեռ համագործակցում է իշխանության մաս կազմող ԲՀԿ-ի հետ: «Իմ տեսակետը շատ հստակ է… այս վիճակի համար պատասխանատու են կոալիցիայի մեջ ընդգրկված բոլոր քաղաքական ուժերը, բայց առաջին հերթին, իհարկե, ՀՀԿ-ն: Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա` խոր համագործակցության մասին կարելի է խոսել, եթե ԲՀԿ-ն դառնա ընդդիմություն: Հիմա խոսքը գնում է ընտրությունների օրինականությունը ապահովելու մասին: Թե ի՞նչ կստացվի, ի՞նչ կտա այդ միասնական շտաբը` ժամանակը ցույց կտա»,- ասել է Ս.Դեմիրճյանը: