Անժելինան՝ Պակիստանում

03/12/2005

Հոլիվուդյան աստղ Անժելինա Ջոլին այցելել է Պակիստանի՝ երկրաշարժից ավերված շրջաններ՝ տուժածներին բարոյական օգնություն ցուցաբերելու համար: Նա ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է եւ նման նպատակներով արդեն ավելի քան 20 երկիր է այցելել: Դերասանուհին այս տարի արդեն եղել է Պակիստանում, շրջագայել է երկրի տարածքում գտնվող աֆղան փախստականների ճամբարներում: Հիշեցնենք, որ Պակիստանի երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին՝ խլելով ավելի քան 73 հազար մարդու կյանք: