«2-3 օր առաջ ես Ապարանի շրջանի գյուղերում էի, այնտեղ էլ ահազանգ եղավ, որ կառավարության մարմնի տարբեր կալիբրի ներկայացուցիչներ, համայնքապետեր պարտադրում են ընտրողներին քվեարկության օրը բջջայինով նկարել իրենց քվեարկությունը, ցույց տալ եւ ստանալ իրենց հասանելիք ընտրակաշառքը»,- երեկ ԱԺ-ում մոնիտորինգային խմբի նիստի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Եթե որեւէ մեկը թե ընդդիմությունից, թե իշխանական որեւէ կուսակցություններից, ընտրական տեղամասում ընտրակեղծիք է անում, միջազգային հանրությունը դա ուղղելու է ՀՀ իշխանություններին, այսինքն` մեզ: Սա նշանակում է, որ անկախ այն հանգամանքից, թե որ կուսակցությունն ինչ է անում, միեւնույն է, պատասխանատուն մենք ենք: Մենք պետք է դրա դեմն առնենք»,- լրագրողների հետ զրույցում հակադարձեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: