Ապրիլի 24-ին ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում, 57 տարեկան հասակում վախճանվել է «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա լրագրող Արմեն Դիլանյանը: Արմեն Դիլանյանը եղել է «Ազատություն» ռ/կ-ի երեւանյան գրասենյակի հիմնադիրներից, գրասենյակում աշխատել է 1992-94 թվականներին, նա է վարել «Ազատություն» ռ/կ-ի առաջին ռեպորտաժները նորանկախ Հայաստանում տեղի ունեցող ամենաառանցքային իրադարձությունների վերաբերյալ: 1994-1995 թվականներին Ա. Դիլանյանը աշխատել է «Ազատություն» ռ/կ-ի` Մյունհենի, իսկ 1995-2006 թվականներին` Պրահայի կենտրոնակայանում: «168 Ժամ» թերթի անձնակազմը ցավակցում է Արմեն Դիլանյանի ընտանիքին եւ ընկերներին: