Ոստիկանության Վիզաների եւ անձնագրերի վարչությունը պատասխանել է թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Սարիբեկ Սուքիասյանի նախընտրական շտաբի ներկայացրած դիմում-բողոքին, որով մատնանշվում էր, որ բազմաթիվ հասցեներում հազարավոր անճշտություններ կան: Պատասխանում նշված է, որ որեւէ ապօրինի հաշվառման փաստ Ոստիկանությունը չի արձանագրել: «Եթե տվյալ հասցեում մարդիկ չեն բնակվում, դա մարդկանց հաշվառումից հանելու իրավական հիմք չէ: Եթե տվյալ շենքը քանդվել է, մենք չենք կարող մարդկանց քանդվելու հիման վրա հաշվառումից հանել»,- Tert.am-ին ասել է Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը: «Եթե մարդը իր նոր բնակության վայրի հասցեն նաեւ գրավոր կարգով չի հայտնում, մենք իրավունք չունենք իրեն մի հասցեից հանել եւ մեկ այլ հասցեում հաշվառել»,- նշել է նա: