ԱՄՆ Ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչության պատմության մեջ առաջին անգամ այն կգլխավորի կին զինվորականը: Ինչպես տեղեկացրել է Associated Press գործակալությունը, ապրիլի 24-ին ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլապերն ասել է, որ հրաժարականի դիմում ներկայացրած գեներալ Բրյուս Կարլսոնի փոխարեն, Ռազմատիեզերական վարչությունը կգլխավորի Բեթի Սեպը: Սեպը եղել է այդ վարչության ղեկավարի տեղակալը: Սեպը տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ հատուկ ծառայություններում` զբաղվելով ֆինանսական հարցերով: