Սկսել ա

24/04/2012

Երեկ տեղի է ունեցել հանդիպում ՀԱԿ եւ ՀՅԴ կուսակցության Շենգավիթի նախընտրական շտաբների պատասխանատուների միջեւ: ՀԱԿ-ից հանդիպմանը մասնակցել է թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Արշակ Բանուչյանն ու Շենգավիթի շտաբի պատասխանատու Վոլոդյա Հովհաննիսյանը, իսկ ՀՅԴ-ից` ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Շենգավիթի շտաբի պատասխանատու Արա Նռանյանը: Այդ մասին տեղեկացնում է Ա. Բանուչյանի նախընտրական շտաբը։ «Կողմերը մտքեր են փոխանակել ներքաղաքական իրավիճակի, նախընտրական զարգացումների, մասնավորապես, Շենգավիթ համայնքում տիրող իրավիճակի վերաբերյալ: Կոնգրեսի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները ձեռք են բերել պայմանավորվածություն` Շենգավիթ համայնքում ընտրակեղծիքների դեմ միասնական պայքար ծավալելու, ընտրությունների օրը ընտրատեղամասերում վերահսկողություն սահմանելու եւ այլ հարցերի շուրջ»,- նշված է շտաբի տարածած հաղորդագրության մեջ: