ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Եղեգնաձորում: Լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի հայտարարություններին, որոնք, որպես կանոն, անմիջապես հերքվում են կուսակցության մեկ այլ ներկայացուցչի կողմից, ասել է, որ իշխանություններին ուղղված Վ. Օսկանյանի քննադատությունը նրա անձնական կարծիքն է: «Մենք հո տուն-տունիկ չե՞նք խաղում: Այս քարոզարշավի ժամանակ ամենքը խոսում է իր մտածելակերպին եւ պատկերացումներին համապատասխան, ու արտահայտում են իրենց անձնական կարծիքը»: Նաեւ ավելացրել է, թե կան հարցեր, որոնք քննարկվում են կուսակցությունում, ըստ այդմ համապատասխան որոշում է կայացվում ու հայտարարվում կուսակցական որոշման մասին: «Իսկ դրանից դուրս` ամենքը պատասխանում են իր պատկերացմանը համապատասխան»,- ասել է Գ. Ծառուկյանը: