«Աշոտյանը մուռ չի հանում, իր իրավունքների սահմանում է գործում»,- երեկվա ասուլիսում` անդրադառնալով Երեւանի լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի եւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի միջեւ ծագած հակամարտությանը, ասել է Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեկտոր, ռեժիսոր Արմեն Մազմանյանը: Նաեւ հավելել է. «Ես այսքան ժամանակ բան չեմ ասել, բայց կարծում եմ, որ Աշոտյանը պոդդերժկի կարիք չունի: Բոլորն էլ գիտեն իմ վերաբերմունքը Զոլյանի նկատմամբ: Փողոցում ես նրան անձնական պատճառներով չեմ բարեւում: Եթե ես լինեի ռեկտոր, որը որոշել է Աշոտյան քաղաքացուն ափռ-ցփռ վիրավորել, ես կհարգեի պետականությունը եւ դիմում կգրեի հեռանալու համար: Այսքան ժամանակ չէի տեսել Զոլյանին քաղաքում այսպես խոսելուց: Կարծես մեջքից դոպինգ են տվել: Քաղաքացի, եթե անգամ դու ճիշտ ես, չես ամաչո՞ւմ, երեխաներին գցում ես քաղաքականության մեջ: Ես` որպես ռեկտոր, կասեի, որ ձեր տեղը դասի նստելն է»: