Tert.am-ը` հղում անելով «Al Arabiya»-ին, գրում է, որ դերասան Ջորջ Քլունին 6 մլն դոլարանոց դրամահավաքության ընթրիք է անցկացնելու հօգուտ Բարաք Օբամայի: Միջոցառումը կանցկացվի մայիսի 10-ին` «Ընթրիք Բարաքի հետ» արշավի շրջանակում: Օբամայի կողմնակիցներին առաջարկվում է մրցույթին մասնակցել` առնվազն 3-ական դոլար էլ նվիրաբերելով առցանց տարբերակով` Obama, Clooney and You էջում: Այնտեղ գրված է. «Ջորջ Քլունին իրենից հասանելիքն անում է` նախագահին վերընտրվել օգնելու համար, բայց նա գիտի, որ ձեզ պես աջակիցներն են վճռելու այս ընտրության ելքը»: Այս աջակիցներից բախտավորները կհրավիրվեն նշված ընթրիքին: Ինչ վերաբերում է աստղերին, ապա Քլունիի ընթրիքը լինելու է ամենաաստղաշատ միջոցառումը Օբամայի արշավում. սպասվում է 150 աստղերի ներկայություն, որոնցից յուրաքանչյուրը 40.000 է վճարել հրավիրատոմսի համար: