«Անհեթեթ» է

21/04/2012

Սյունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որտեղ «անհեթեթ» է որակել Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կողմից արված հայտարարությունը, թե այն տեղեկատվությունը, որ «Հայէներգոինստիտուտի»` Սարյան 33 հասցեում գտնվող շենքը, որում տեղակայված է ՀՔՄ գրասենյակը, ձեռք է բերվել սփյուռքահայ բարերար ներկայացած Սենիկ Ջուլհակյանի կողմից, կեղծ է, քանի որ Սենիկ Ջուլհակյանը «ավանտյուրիստ» է եւ ոչինչ չունի, իսկ նրա «մեջքին կանգնած է» Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: «ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նշված տարածքի վերաբերյալ որեւէ «պայմանավորվածություն» որեւէ մեկի հետ երբեւէ չի ունեցել եւ չունի, ինչպես նաեւ առնչություն չունի այլ անձանց պայմանավորվածությունների հետ: Նշված տեղեկատվությունը զրպարտություն է եւ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: