«Հոգսերի տակ կքած ժողովուրդը փոփոխություն է ուզում»

21/04/2012

Քարոզարշավի շրջանակներում երեկ «Օրինաց Երկիր» կուսակցությունը հանդիպումներ է ունեցել Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է կուսակցության ծրագրերը` անվճար կրթության, առողջապահության ոլորտի բարեփոխումների, փոքր եւ միջին բիզնեսի զարգացման, աշխատատեղերի ստեղծման մասին: «Հոգսերի տակ կքած ժողովուրդը փոփոխություն է պահանջում»,- ըստ news.am-ի` ասել է Ա. Բաղդասարյանը: Նա կոչ է արել ներկաներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին, «քվեարկել խղճի եւ հոգու մտոք, ոչ թե 5000 դրամով»: