Ծառուկյանն ուղղել է

19/04/2012

«Նույնիսկ Գագիկ Ծառուկյանը նեղացավ, թե ինքը ձեւակա՞ն մարդ է, որ ձեւական կոալիցիա կազմի: Դուրս է գալիս, որ քա՞րշ են եկել մեկի հետեւից: Վարդան Օսկանյանը սխալվում է, կոալիցիան ձեւական չի եղել, մինչեւ հիմա էլ ձեւական չէ: Նման հայտարարությունները սկսվեցին նախընտրական քարոզարշավի սկզբում»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` անդրադառնալով նախկին արտգործնախարար, ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե «կոալիցիան ձեւական է եղել»: «Կամ եթե դու 5 տարի մեկի ետեւից ման ես եկել հենց այնպես, ժողովուրդը քեզ կվստահի՞, իշխանություն կամ լծակ կտա՞: Այսինքն` Օսկանյանը սխալ էր մեկնաբանում, եւ ինչ-որ տեղ` ի վնաս իրենց եւ հօգուտ մեզ էր այդ հայտարարությունը: Դրա համար էլ Ծառուկյանը նրան ուղղեց, թե կոալիցիան ձեւական չէ»,- ավելացրել է նա: