Այցից առաջ

19/04/2012

Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն Բրյուսելում հանդիպում է ունենալու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Վաշաձեն Բրյուսելում մասնակցում է ՆԱՏO-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին: «Հավաքի ընթացքում մենք մի քանի կարեւոր հարցեր կքննարկենք: Նախ պետք է նախապատրաստվենք Չիկագոյի գագաթաժողովին, ապա 2014 թ.-ին Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման աշխատանքները պետք է քննարկենք, ինչից հետո Աֆղանստանն ինքը կապահովի իր անվտանգությունն ու կայունությունը»,- ասել է Վաշաձեն: Ի դեպ, նախնական տեղեկություններով, Քլինթոնը հունիսի սկզին այցելելու է Վրաստան: