«Մենք այս հարթակից վաթսունականներին պայքարում էինք Ցեղասպանության ընդունման, Ղարաբաղը Հայաստանի հետ միավորելու, անկախ Հայաստանի համար… Մենք շատ ավելի բարդ խնդիրներ ենք լուծել: Սա ի՞նչ խնդիր է որ: Մի քանի սրիկայի ձեռքն այս երկիրը չի կորելու: Սա ազգային-ազատագրական պայքար է, որտեղ բոլոր մեթոդներն ընդունելի են»,- երեկ Մատենադարանի հարթակից հայտարարեց Վազգեն Մանուկյանը` կոչ անելով բոլորին համախմբվել ու այսօր ժամը 16:00-ին մասնակցել հանրահավաքի: