Շտապեք օրինականացնել

02/12/2005

Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Գրիգոր Մելքումյանը մայրաքաղաքի բոլոր այն բնակիչներին, ովքեր ինքնակամ շինությունների սեփականացման խնդրով դիմել եւ վճարում են կատարել քաղաքապետարան, բայց մինչ օրս չեն ստացել իրենց հատակագծերը, երեկ հիշեցրեց շտապել, քանի որ ՀՀ վարչապետի որոշմամբ` մինչեւ 2006թ. մարտի 1-ն է ողջ հանրապետության տարածքում Կադաստրի պետական կոմիտեի մարմիններին թույլատրվել գրանցել դրական որոշված շինությունները: Ըստ խորհրդականի՝ խոսքը չի վերաբերում քաղաքապետարան նոր ստացվող դիմումներին: