Ժողովուրդը վախեցած չէ՞

17/04/2012

«Սուտ է, որ ժողովուրդը վախեցած է, սուտ է, որ չի հավատում, թե կարող է իշխանություն փոխել: Բա ինչու տեղի չի ունենում` կասե՞ք: Շատ պարզ պատճառով: Օգտվելով միջազգային հանրության օգնությունից` նրանց պետք է այսպիսի իշխանություն»,- երեկ Մասիսում համախոհների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Նրանց պետք է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի նման գող, ավազակ, թույլ իշխանություն, որովհետեւ նրանց կառավարելը հեշտ է, որովհետեւ նրանք կատարում են իրենց ցանկությունը: Ո՞ր ուժեղ իշխանությունը կհամաձայներ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծել` պարզելու համար` ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ չէ: Սա ցույց է տալիս, որ այս իշխանությունը անկախ չէ, կախված է արտաքին ուժերից: Ես ավելին գիտեմ` Ս.Սարգսյանն այդ խոստումը նրանց տվել էր դեռեւս 2007թ. ամռանը: «Վիկիլիքսի» փաստաթղթերում դա կա»,- ավելացրել է նա: