«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ անդամ, Երեւանի թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանդիպման ժամանակ մի խումբ կանայք հարձակվել են նրա վրա եւ «Սամվել Ալեքսանյանը մեր թեկնածուն է» վանկարկումներով պահանջել են դադարեցնել քարոզարշավը: Դրանից մի քանի ժամ անց Մալաթիա-Սեբաստիայի Սվաճյան 34 շենքի մուտքում մի խումբ մարդիկ հարձակվել են ՀԱԿ անդամներ, պատգամավորության թեկնածուներ Զոյա Թադեւոսյանի, Բաբկեն Գարոյանի, Գայանե Առուստամյանի, ինչպես նաեւ` վերջինիս շտաբի աշխատակիցների վրա: Արդյունքում Բ. Գարոյանը` վնասվածքներով, մասնավորապես` քթի կոտրվածքով, տեղափոխվել է հիվանդանոց: