Կերա՞ր, ակադեմիկոս

02/12/2005

Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը չի չարախնդում ընտրական հանձնաժողովների այն «կամակատարների» վրա, ովքեր հանրաքվեի արդյունքները կեղծելուց հետո իրեն ասել են. «Հը՞ն, ակադեմիկոս, է՞ս էիր ուզում: Կերա՞ր»: «Ես չեմ չարախնդում, ես ուզում եմ, որ իմ ժողովուրդն ակտիվ ատի այս իշխանություններին ու խոհանոցում փսփսալով չատի սրանց»,- հայտարարեց նա` ժողովրդին կոչ անելով այսօր ժամը 16:00-ին գալ վճռական հանրահավաքի ու վերջ դնել այս երկրում տիրող անօրինականություններին։ «Պետք է ակտիվ ատել այս իշխանավորներին: Պետք չէ խոհանոցում նստել ու փսփսալ այս իշխանությունների մասին»։