«Այո» շտաբի պետ Մհեր Շահգելդյանը երեկ իր անիմաստ ասուլիսում ամեն կերպ փորձում էր խուսափել «ազատ, արդար» արտահայտությունն անելուց: Երբ լրագրողները նկատում էին, որ նա չի հայտարարում, թե հանրաքվեն արդար է անցել, Շահգելդյանը պատասխանում էր, որ եղել է բավականին բարձր մասնակցություն: Ի վերջո, լրագրողներից մեկը հարցը ձեւակերպեց հետեւյալ կերպ՝ «Կարող ե՞ք արտաբերել հետեւյալ նախադասությունը՝ հանրաքվեն անցել է ազատ, արդար եւ թափանցիկ»: «Ձեր բառերը կրկնելն ինձ համար խնդիր չէ եւ նպատակ չէ»,- պատասխանեց Շահգելդյանն ու չմոռացավ նշել, որ «մասնակցության բավականաչափ մեծ տոկոս է եղել»: