2005 թ. միջգերատեսչական հանձնաժողովը որոշել է Կոնդ թաղամասի 416 տների բնակիչների իրավունքը ճանաչել որպես հին կոնդեցիների: Սա նշանակում է, որ 1000 տներից միայն 416 մարդ կստանա սեփականության ճանաչման վկայական: Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Գրիգոր Մելքումյանի խոսքով՝ դեռեւս 1952թ. քաղսովետի գործկոմն այդ տների սեփականության վկայականների վրա կլոր կնիքով դրոշմել է որպես անօրինական տարածքներ: