Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողներն ապրիլի 10-ին գողություն կատարելու կասկածանքով, Արեւաշող գյուղից բերման են ենթարկել 27-ամյա մի տղամարդու: Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության, պարզվել է, որ նա ապրիլի 7-ին, ժամը 15։00-ի սահմաններում, հյուրընկալվելով Սպիտակ քաղաքի մի բնակչի տանը` գողացել է վերջինիս թոռնուհու ոսկյա մատանին եւ նույն օրն իրացրել Վանաձոր քաղաքի շուկայում: Կատարվում է հետաքննություն: