Խեղճ լիներ

12/04/2012

«Forbes» հանդեսի տվյալներով` արդեն երրորդ տարին անընդմեջ աշխարհի ամենահարուստ մարդը համարվող մեքսիկացի Կարլոս Սլիմի կարողությունը հասել է 72.64 մլրդ դոլարի: Անցած տարվա վերջի համեմատ` այն աճել է 13.4 մլրդ դոլարով: Այս մասին գրել է մեքսիկական «Sentido Comun» պարբերականը: Մեքսիկացի փորձագետների կարծիքով` նման աճի պատճառը ԱՄՆ ֆինանսական շուկաների բարենպաստ տնտեսական իրավիճակն է. ԱՄՆ-ը համարվում է Մեքսիկայի գլխավոր գործընկեր երկիրը: Հիշեցնենք, որ Սլիմը լիբանանցի մանր վաճառականի որդի է, որը Մեքսիկա է տեղափոխվել նախորդ դարի առաջին կեսին: