Ադրբեջանցի զինվոր է վիրավորվել

12/04/2012

Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում` Ֆիզուլիի ուղղությամբ, այսօր վիրավորվել է Ադրբեջանի բանակի 18-ամյա շարքային Այհան Մուստաֆաեւը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն «Թրենդ» գործակալությանը հայտնել է, որ վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը կայուն է: Նրա պնդմամբ` զինվորը վիրավորվել է հայկական կողմից հրադադարի խախտման հետեւանքով, եւ պատասխան կրակից հայ զինծառայող է վիրավորվել:

Հայկական կողմը, սակայն, նման միջադեպի մասին չի հաղորդում: