«Քանի որ ճգնաժամի հետեւանքով կոալիցիան չկարողացավ իր ամպագոռգոռ նպատակներն իրականացնի, ընդամենը մեղմացրեց ճգնաժամի բացասական հետեւանքները, ուզում է վստահություն, որ շարունակի իր գործը»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` անդրադառնալով կոալիցիոն կուսակցությունների կարգախոսներին: Հիշեցնենք, որ իշխանական 3 կուսակցությունների նախընտրական կարգախոսները հիմնված են «հավատ» բառի վրա, իսկ «վստահել» բառը կա ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի կարգախոսներում: «Բնական է հավատի պահանջը, հասարակության մեջ դրա շատ մեծ պահանջը կա, նաեւ պակաս կա վստահության: Եթե դրանք չկան սոցիալական համակարգում, համակարգը չի աշխատում, փլվում է ատոմների»,- ավելացրել է սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը: