Նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ ՀՀԿ մոտ 500 անդամներ երեկ երեկոյան հավաքվել են «Հարսնաքար» ռեստորանային համալիրում. ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: tert.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հավաքույթին մասնակցել են ինչպես ՀՀԿ համամասնական ցուցակով, այնպես էլ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները: «Հանրապետականները միջոցառման ընթացքում Սերժ Սարգսյանի հետ անմիջական շփումից հետո` արդեն այսօրվանից, նոր ուժերով կանցնեն պաշտոնական քարոզարշավին»,- գրում է կայքը: