Ոչ հատվածականությանը

10/04/2012

«Փաստ է, որ անկախությունից ի վեր մենք չենք ունեցել իշխանություն, որ լիարժեքորեն ծառայի իր ժողովրդին: Այն ավելի շատ ծառայել է իշխանության նեղ շրջանակներին»,- երեկ ՀՅԴ նախընտրական ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է ԱԺ դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը` ավելացնելով, որ այս իրավիճակից դուրս գալու միակ ելքն իշխանափոխությունն է: «Այդ ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի տեղի չի ունեցել իշխանափոխություն: Ոչ թե պրիմիտիվ իշխանափոխություն` մի քանի մարդկանց անուններ փոխելով, այլ ամբողջական իշխանափոխություն,- ասել է նա` ավելացնելով,- Ամբողջական իշխանափոխությունը կենթադրի թե՛ գործող վարչախմբի եւ թե՛ ամենակարեւոր` նրան սպասարկող համակարգի լիակատար փոփոխություն: Մենք մինչեւ հիմա ունեցել ենք երեք նախագահներ, եւ այդ ամբողջ շրջանում, դժբախտաբար, այդ համակարգը պահպանվել է մինչեւ հիմա»: