Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Սարիբեկ Սուքիասյանը` պատասխանելով slaq.am-ի հարցին, թե` հայտարարել եք, որ Ձեր թեկնածությունն առաջադրել եք Ձեր եղբոր խնդրանքով, կարելի՞ է եզրակացնել, որ ԱԺ-ում լինելու եք Ձեր եղբոր պատվիրակը. այսինքն` իրականում գործունեություն եք ծավալելու եղբոր հրահանգներով, ասել է. «Ես բավականաչափ հասուն եմ, որ կարողանամ գործունեություն ծավալել ինքնուրույն: Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ երբեւէ հրահանգներով չեմ առաջնորդվել, այդ կենսակերպը խորթ է ինձ: Մեզանում, ցավոք, խեղաթյուրված են ոչ միայն երեւույթներին տրվող գնահատականները, այլեւ հաճախ`մարդկանց ընկալումներն ու պատկերացումները: Պետք է կարողանալ միմյանցից զանազանել հրահանգն ու խորհուրդը: Եղբորս խորհրդի կարիքը ես միշտ ունեմ, հրահանգինը` ոչ: Ես եմ ներկայացրել այդ հայտը, քանի որ, ինչպես գիտեք, Խաչատուրին չգրանցեցին: Այո, մենք արյունակից եղբայրներ ենք, բայց եւ յուրաքանչյուրս կայացած անձնավորություն ենք»: