Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչությունն ու ընտրական գործընթացները գնահատելու նպատակով ԵԽ ԽՎ պատվիրակությունը ապրիլի 11-12-ը կիրականացնի նախընտրական այց Երեւան: Պատվիրակությունը հանդիպելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաեւ` ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդների հետ: