Ծեծի են ենթարկել

07/04/2012

Երեկ առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում անհայտ անձինք ծեծի են ենթարկել ՀՀ բնապահպանության պետական տեսչության պետի տեղակալ Արթուր Գեւորգյանին: Եղվարդում գտնվող իր առանձնատնից դուրս գալու պահին նրա վրա են հարձակվել երկու հոգի` դիմակավորված, եւ դաժան ծեծի ենթարկել: Հարվածները հիմնականում հասցվել են Գեւորգյանի գլխին: News.am-ի տեղեկություններով` անհայտ անձինք փորձել են գողություն կատարել Գեւորգյանի տնից: Այդ ժամանակ առանձնատանը գտնվել են Ա. Գեւորգյանի կինն ու երեխաները, ովքեր նույնպես պատրաստվել են տանից դուրս գալ: Ոստիկանության մամուլի ծառայությունից հաստատել են այս տեղեկությունները` ասելով, որ կատարվում է հետաքննություն: Ա. Գեւորգյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում: Բժիշկների փոխանցմամբ` նրա վիճակը կայուն է, եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում: