ՀՀ վարչական դատարանը երեկ կրկին մերժել է ՀԱԿ անդամ Խաչատուր Սուքիասյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի, որը, հաշվի առնելով Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության տեղեկանքը, ըստ որի` Խ. Սուքիասյանը 5 տարի մշտապես չի ապրել Հայաստանում, նրան չէր գրանցել ՀԱԿ դաշինքի համամասնական ցուցակում: Երեկ վարչական դատարանը որոշել է, որ հայցվորը վարչական կամ դատական կարգով չի վիճարկել ՀՀ ոստիկանության գործողությունը, որով տրամադրվել է տեղեկություն այն մասին, որ հայցվորը վերջին հինգ տարում մշտապես չի բնակվում ՀՀ-ում: Սակայն Խ. Սուքիասյանը հայց ներկայացրել էր Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության դեմ, սակայն Վարչական դատարանը վերադարձրել է, քանի որ, ըստ Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանի` Սուքիասյանը խախտել է 3 օրում դիմում ներկայացնելու ժամկետը, ուստի եւ վերադարձվել է հայցը: